կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քրդերը 79 թուրք զինվորի են ոչնչացրել

Քրդերը 79 թուրք զինվորի են ոչնչացրել

Քրդական Ժողովրդական ինքնապաշտանության ուժերը հայտարարություն են տարածել, որտեղ նկարագրվում ե թուրքական բանակի դեմ քուրդ պարտիզանների մղած լայնածավալ գործողությունները, տեղեկացնում է Fırat-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ քուրդ պարտիզանները հարվածել են թուրքական բանակի շարասյան վրա՝ Սերհադի շրջանում՝ «Հանուն հեղափոխական հաղթանակի արշավի» շրջանակում:

Նշվում է, որ մարտի 2-ին 08:50-ին քրդերը գնդակոծել են թուրքական շարասյունը, որը գտնվում էր Թուրքիայի Աղրը նահանգի Բայազետի շրջանի Գյուրբուլաք գյուղում: Երեք ավտոբուսներ և թուրքական «Կոբրա» տեսակի զրահապատ մեքենան հայտնվել էին քրդերի գնդակոծության տակ. 2 ավտոբուս և մեկ զրահապատ մեքենա ամբողջությամբ ոչնչացվեցին: Այդտեղ գնտվող թուրքական միավորումները ևս հայտնվեցին պարտիզանների հարվածների տակ:

ԺԻՈւ-ն հայտնել է, որ գործողության ընթացքում սպանվել է 79 թուրք զինվոր, որից հետո թուրքական բանակը զոհերին ու վիրավորներին տարել է տասնյակ մեքենաներով:

  • Կիսվել: