շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանում պատերազմը կարող է ազգամիջյան թշնամանք հրահրել թուրքերի, քրդերի, արաբների և պարսիկների միջև. Քալըն

Իրանում պատերազմը կարող է ազգամիջյան թշնամանք հրահրել թուրքերի, քրդերի, արաբների և պարսիկների միջև. Քալըն

Իրանում պատերազմը կարող է ազգամիջյան թշնամանք հրահրել թուրքերի, քրդերի, արաբների և պարսիկների միջև: Այս մասին հայտարարել է Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մեծ պատերազմի հետ մեր տարածաշրջանում կռվի մեծ կրակ է բորբոքվում։ Այս պատերազմի ենթադրյալ արդյունքներից մեկը ոչ միայն Իրանի միջուկային ներուժի ոչնչացումն է, այլև, ինչն ավելի վտանգավոր է, հակամարտության հիմք ստեղծելը, որը կարող է տևել տասնամյակներ տարածաշրջանի ժողովուրդների՝ թուրքերի, քրդերի, արաբների և պարսիկների շրջանում:

Դա ճանապարհ կհարթի երկարատև եղբայրասպան պատերազմի և արյան վրեժի համար»:

  • Կիսվել: