երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քենիայի մայրաքաղաքում գազալցման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը մոտենում է 300-ի

Քենիայի մայրաքաղաքում գազալցման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը մոտենում է 300-ի

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գազալցման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը մոտենում է 300-ի։ Այս մասին հայտնում է ազգային Կարմիր Խաչը X սոցիալական ցանցում։

Քենիայի մայրաքաղաքի Էմբակասի շրջանում հրդեհը սկսվել է կեսգիշերից քիչ առաջ։ Հրդեհին նախորդել են մի քանի պայթյուն։ Ավելի վաղ հաղորդվել էր երկու մահվան և 167 հոսպիտալացման մասին։

«Տարբեր ստորաբաժանումների համակարգված ջանքերի շնորհիվ 271 մարդ հաջողությամբ տարհանվել է Նայրոբիի տարբեր բժշկական հաստատություններ», - հայտնել են Կարմիր Խաչից:

Ինչպես նշվում է, ևս 27 տուժածի տեղում ցուցաբերվել է օպերատիվ օգնություն

  • Կիսվել: