Պուտինը փետրվարի 29-ին հանդես կգա ուղերձով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին կկայանա փետրվարի 29-ի կեսօրին Գոստինի Դվորում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խորհրդարանի աղբյուրը։
«Ուղերձը կկայանա Մոսկվայի ժամանակով ժամը 12.00-ին Գոստինի Դվորում»,- ասել է գործակալության զրուցակիցը և հավելել, որ օրենսդիրները նախօրեին կանցնեն ՊՇՌ թեստեր: