ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ԲՐԻԿՍ գագաթաժողովին

Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ԲՐԻԿՍ գագաթաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է ԲՐԻԿՍ գագաթաժողովին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը չի բացառել ենթադրություններն այն մասին, որ երկու երկրները կարող են համապարփակ երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ստորագրել գագաթնաժողովի շրջանակներում: 

Ջալալին հավելել է. «ԲՐԻԿՍ խմբի ղեկավարները կարևոր հարցեր կքննարկեն Կազանում իրենց հանդիպման ժամանակ, հանդես կգան ելույթներով և կներկայացնեն իրենց տեսակետները»։

  • Կիսվել: