Պուտինը հայտարարել է, որ գիտի՝ ինչպես պաշտպանել Իրանի շահերը և վերացնել Իսրայելի մտահոգությունները
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտը կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրելը։ Ըստ РИА Новости-ի՝ նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իրանի ստորգետնյա գործարանները գոյություն ունեն, դրանց ոչինչ չի պատահել», -հավելել է նա։
Պուտինը կարծում է, որ կարելի է գտնել լուծում, որը կապահովի և՛ Իրանի, և՛ Իսրայելի շահերը։
«Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանի և Թել Ավիվին է», -շեշտել է Պուտինը։
«Ճիշտ կլիներ, որ բոլորը ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիներ փնտրեին և այս հակամարտության բոլոր մասնակիցների համար միմյանց հետ համաձայնության գալու եղանակներ գտնեն», -ընդգծել է Ռուսաստանի նախագահը։