Պուտինը հանդիպել է Զինված ուժերի միացյալ խմբի ղեկավարության հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Զինված ուժերի միացյալ խմբի ղեկավարության հետ։
Երկրի ղեկավարը զեկուցումներ է ստացել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովից, ինչպես նաև Գլխավոր շտաբի օպերատիվ տնօրինության պետ Սերգեյ Ռուդսկուց՝ Կուրսկի տարածք ներխուժած հակառակորդի ուժերին հակազդելու վերաբերյալ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Զեկուցվել է նաև հատուկ ռազմական գործողության ընթացիկ արդյունքների մասին։ Բացի այդ, նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով լսել է ռազմական խմբերի հրամանատարների զեկույցները՝ իրենց վստահված տարածքներում օպերատիվ իրավիճակի մասին։