Պուտինը աշխատանքից ազատել է Լավրովի առաջին տեղակալին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Տիտովին ազատել է ՌԴ ԱԳՆ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Նախագահի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
Տիտովը 66 տարեկան է, ծնվել է 1958 թվականին Մոսկվայում։ 1980 թվականից աշխատում է արտաքին գործերի նախարարությունում։ Այդ ընթացքում նա եղել է Շվեդիայում ՌԴ դեսպանի խորհրդական, Բուլղարիայում դեսպան, արտաքին գործերի փոխնախարար։ 2013 թվականին նշանակվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, որտեղ ղեկավարել է վարչական, կադրային և հյուպատոսական հարցերը և եվրոպական երկրների հետ հարաբերությունները։
Նա ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: