Պուտինը առաջին անգամ մեկնաբանել է Իրան-Իսրայել հակամարտությունը
ՌԴ նածագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ մեկնաբանել է Իրան-Իսրայել հակամարտությունը
«Իրանում հասարակության համախմբում է տեղի ունենում երկրի քաղաքական ղեկավարության շուրջ։ Իրանում ստորգետնյա գործարաններ կան, դրանց ոչինչ չի պատահել»-, ասել է Ռուսաստանի նախագահը միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Ճիշտ կլինի համատեղ փնտրել ռազմական գործողությունների դադարեցման ուղիներ և բանակցություններ վարել՝ հաշվի առնելով ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերը»։
Նա հավելել է, որ Իրանում ատոմակայանի տարածքում այժմ գտնվում են ավելի քան 200 ռուս մասնագետներ։ ՌԴ–ն համաձայնության է եկել Իսրայելի հետ՝ ապահովելու նրանց անվտանգությունը։