հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Պուտինը 2004 թվականի ահաբեկչությունից հետո առաջին անգամ այցելել է Բեսլանի թիվ 1 դպրոց

Պուտինը 2004 թվականի ահաբեկչությունից հետո առաջին անգամ այցելել է Բեսլանի թիվ 1 դպրոց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2004 թվականի ահաբեկչությունից հետո առաջին անգամ այցելել է Բեսլանի թիվ 1 դպրոց, որն այժմ վերածվել է «Հրեշտակների քաղաք» հուշահամալիրի։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Նա ծաղիկներ է խոնարհել ահաբեկչության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հիշեցնենք, որ Բեսլանի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 1-3-ը, հարձակումը կատարվել է թիվ 1 միջնակարգ դպրոցի վրա, թիրախ են դարձել խաղաղ բնակիչները, այդ թվում՝ երեխաներ:

  • Կիսվել: