Պուտինն ու Փեզեշքիանին գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանիի հետ, շնորհավորել նրան այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Երկուստեք գոհունակություն է հայտնվել ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և հաստատվել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ սերտ համատեղ աշխատանքի պատրաստակամությունը»,- հայտնել են Կրեմլից:
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են այս տարվա ընթացքում անձնական շփումների կազմակերպման մասին։