Պուտինն առաջիկա օրերին հրամանագիր կստորագրի` ի պատասխան ռուսական նավթի գների նկատմամբ եվրոպական պատժամիջոցներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի-երեքշաբթի հրամանագիր կստորագրի` ռուսական նավթի գների նկատմամբ եվրոպական պատժամիջոցներին ի պատասխան, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:
Լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահն ասել է, որ դրանք ՛՛նախազգուշական միջոցներ են՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Արմուտքի պատժամիջոցները, մեծ Յոթնյակի երկրները սահմանել են ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլար` անհրաժեշտության դեպքում թույլ տալով սահմանային ծախսերի ճշգրտումներ:


