չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Պուտինն անդրադարձել է Վոլգոգրադի ուղղիչ գաղութում տեղի ունեցած միջադեպին

Պուտինն անդրադարձել է Վոլգոգրադի ուղղիչ գաղութում տեղի ունեցած միջադեպին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է Վոլգոգրադի՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում տեղի ունեցած միջադեպին, երբ բանտարկյալները պատանդ էին վերցրել աշխատակիցներին, իսկ մեկին՝ սպանել։

«Տեղի ունեցածի վերաբերյալ ես էլ ունեմ իմ գնահատականները»,- ասել է նա՝ ուժային կառույցների ղեկավարներին առաջարկելով մինչ այդ ներկայացնել ստեղծված իրավիճակի՝ իրենց գնահատականներն ու նախատեսված քայլերը։

Հիշեցնենք, որ ՌԴ Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութում պատանդներ վերցրած բանտարկյալները պնդում են, որ ինքնաշեն պայթուցիկ սարք ունեն և սպառնում են պայթեցնել այն: Առնվազն 2 աշխատակից է սպանվել:

  • Կիսվել: