կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պուտինին ոչ լեգիտիմ ճանաչելու խնդրագիրը կուղարկվի Վրաստանի խորհրդարան

Պուտինին ոչ լեգիտիմ ճանաչելու խնդրագիրը կուղարկվի Վրաստանի խորհրդարան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ոչ լեգիտիմ ճանաչելու մասին խնդրագիրը կուղարկվի Վրաստանի խորհրդարան, գրել է netgazeti լրատվականը, փոխանցում է aliq.ge-ն:

Ըստ տեղեկության՝ ռուս ընդդիմադիրների և ընդդիմադիր կազմակերպությունների կազմած խնդրագիրը համաշխարհային առաջնորդներին և երկրներին խնդրում է ՌԴ նախագահական ընտրություններից հետո Պուտինին օրինական նախագահ չճանաչել:

Խնդրագրում նշվում է, որ իրավական առումով Պուտինին ոչ լեգիտիմ ճանաչելու մի շարք պատճառներ կան. այդ պատճառներից են՝ Պուտինի ռեժիմի կողմից ընտրությունների ամբողջական վերահսկողությունը, ընդդիմության հետապնդումները, լրատվամիջոցների ազատության սահմանափակումները և այլն: Ստորագրահավաքի հեղինակները նաև կոչ են անում աշխարհի երկրներին, այդ թվում՝ Վրաստանին, հրաժարվել Ռուսաստանի իշխանությունների հետ շփումից, բացառությամբ հումանիտար հարցերի։

«Նման քայլերը կդառնան Պուտինի ռեժիմի վրա ճնշում գործադրելու հզոր լծակ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, ինչպես նաև թույլ կտան նրան պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի համաձայն կատարված ռազմական հանցագործությունների համար», — ասվում է խնդրագրում:

Ի դեպ, ՌԴ-ում նախագահական ընտրությունները կկայանան մարտի 17-ին։ Թեկնածուներն ընդամենը չորս հոգի են:

  • Կիսվել: