երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Պուտին-Կիմ Չեն Ըն դեմ առ դեմ բանակցություններն ավարտվել են

Պուտին-Կիմ Չեն Ըն դեմ առ դեմ բանակցություններն ավարտվել են

Պուտին-Կիմ Չեն Ըն դեմ առ դեմ բանակցություններն ավարտվել են, ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։

Փաստաթղթի բովանդակության մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ համաձայնագիրը կձևավորի երկու երկրների հարաբերությունները «երկարաժամկետ հեռանկարում»:

Ակնկալվում է, որ այն կփոխարինի այլ փաստաթղթերի, մասնավորապես՝ 1961 թվականի Բարեկամության և փոխօգնության պայմանագրին, 2000 թվականի Բարեկամության, բարիդրացիության և համագործակցության պայմանագրին, ինչպես նաև 2000 և 2001 թվականների Մոսկվայի և Փհենյանի հռչակագրերին:

  • Կիսվել: