Փոխհրաձգություն Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին. կա զոհ
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին շարունակվող փոխհրաձգության հետևանքով զոհվել է Ղրղզստանի մեկ քաղաքացի, տեղեկացնում է Интерфакс-ը:
Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիները հրկիզել են ղրղզական սահմանամերձ գյուղերից մեկի որոշ տներ, որտեղի բնակիչներն ավելի վաղ տարհանվել էին:
Երկու երկրների սահմանային գոտում կողմերի միջև լարվածությունը սրվել էր. զինվորականների միջև փոխհրաձգություն էր սկսվել, կան վիրավորներ: Կողմերը միմյանց մեղադրում են լարվածությունը սրելու համար:
Հաղորդվում է նաև, որ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ղրղզական կողմից տուժել է 17, հրազենային վիրավորումից մահացել է մեկ մարդ:
Փոխհրաձգությունը շարունակվում է: