շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Փետրվարի 24-ին Պուտինն ուղերձով չի դիմի ռուսներին. Պեսկով

Փետրվարի 24-ին Պուտինն ուղերձով չի դիմի ռուսներին. Պեսկով

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսներին ուղղված ոչ մի ուղերձ չի նախատեսվում, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Անցյալ տարի՝ փետրվարի 24-ին, պետության ղեկավարը դիմել էր ռուսներին եւ հայտարարել հատուկ գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է պաշտպանել Դոնբասի բնակիչներին։

Հարցին, թե այս տարի նախատեսված է արդյոք նախագահական որեւէ ելույթ, Պեսկովը բացասական պատասխան է տվել:

«Ոչ»,- ասել է նա։

  • Կիսվել: