չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետք է ստեղծել նոր փաստաթուղթ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար․ Լուկաշենկո

Պետք է ստեղծել նոր փաստաթուղթ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար կողմերը պետք է բանակցային նոր փաստաթուղթ մշակեն։ Բելառուսի ղեկավարի խոսքով՝ նման որոշումն անհրաժեշտ է հակամարտությունը դադարեցնելու համար։

«Առճակատման, այս հակամարտության ընդլայնման մեջ մեզ մեղադրելուց առաջ պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Լուկաշենկոն:

Անդրադառնալով հակահարձակման մասին Կիևի անընդհատ հնչող հայտարարություններին՝ Բելառուսի ղեկավարը նշել է, որ այս պարագայում կարող է ապատեղեկատվություն լինել։

«Ցանկացած ճակատամարտում ապատեղեկատվությունը շատ վտանգավոր է, հիշեք Կուրսկի ճակատամարտը՝ Ստալինգրադի մոտ, երբ մենք հաջողությամբ ապատեղեկացնում էինք թշնամուն… Բայց, պետք է ասեմ, որ ամենամեծ ապատեղեկատվությունն այս «հակահարձակումն» է։

Հակահարձակում», իմ տեսանկյունից, չկա և չի էլ կարող լինել։ Դա ուղղակի խենթություն է»,- հիշեցրել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: