երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետդեպարտամենտն Իրանին կոչ է արել ազատ արձակել կալանված նավթատար նավը

Պետդեպարտամենտն Իրանին կոչ է արել ազատ արձակել կալանված նավթատար նավը

ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Սուրբ Նիկոլաս նավթատար նավը և դրա անձնակազմին: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Պատելն անօրինական է անվանել նավի գրավումը և նաև նշել, որ Իրանի կողմից նման գործողություններն «ուղղված են միջազգային առևտրի խաթարմանը»։

Բացի այդ Պատելը հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչ գործողություններ կարող են ձեռնարկել ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն այս իրավիճակի հետ կապված։ «Մենք կշարունակենք սերտորեն խորհրդակցել տարածաշրջանում մեր գործընկերների հետ համապատասխան քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել Իրանի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

  • Կիսվել: