ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պեսկովը ՌԴ-ի կողմից Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ քիմիական զենքի կիրառման մեղադրանքներն անվանել է մերկապարանոց

Պեսկովը ՌԴ-ի կողմից Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ քիմիական զենքի կիրառման մեղադրանքներն անվանել է մերկապարանոց

Մեղադրանքները, թե Ռուսաստանն իբր քիմիական զենք է օգտագործել Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ, մերկապարանոց են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսել ենք նորություններն այս հաշվով։ Ինչպես միշտ, նման մեղադրանքները հնչում են միանգամայն մերկապարանոց, ընդ որում՝ ոչնչով չհաստատված»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն իբր քլորպիկրին է օգտագործել Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ։

«Ռուսաստանը եղել եւ մնում է միջազգային իրավունքի իր պարտավորություններին հավատարիմ նշյալ ոլորտում»,- ընդգծել է Պեսկովը։

Ավելի վաղ պետդեպարտամենտը հայտնել էր, որ ՌԴ-ն Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ կիրառել է քլորպիկրին։ Հայտարարությունը հրապարակվել է այն տեղեկանքում, որը ներկայացրել է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունման կապակցությամբ։ ԱՄՆ-ն այդ հիման վրա պատժամիջոցներ է մտցրել ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի դեմ։ Այդ պատժամիջոցների տակ են ընկել նաեւ կիրառական ակուստիկայի ԳՀԻ-ն եւ ՌԴ ՊՆ ԳՀԻ 48-րդ կենտրոնը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: