ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Բելառուսի օդանավակայանում արտակարգ իրադրության մասին տեղեկությունները

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Բելառուսի օդանավակայանում արտակարգ իրադրության մասին տեղեկությունները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել բելառուսական ռազմական օդանավակայանում իբր դրոնների գրոհի մասին տեղեկությունները, քանի որ Մինսկը հերքել է այդ գրոհի մասին տեղեկությունը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, մենք այստեղ ասելու բան չունենք։ Դա, այնուամենայնիվ, տեղեկություն է, որը հրապարակվել է, դրանում խոսվել է Բելառուսի մասին, եւ Բելառուսը հերքել է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

  • Կիսվել: