երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ավարտել են Քաբուլի օդանավակայանի տարհանումը

Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ավարտել են Քաբուլի օդանավակայանի տարհանումը

Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ավարտել են Քաբուլի օդանավակայանի տարհանումը:

Սպիտակ տան վերջին տվյալներով՝ երկուշաբթի արեւմտյան ուժերը տարհանել են 1200 մարդ Աֆղանստանի մայրաքաղաքից: Օգոստոսի 14-ի զանգվածային տարհանումից սկսած՝ Աֆղանստանից դուրս է բերվել շուրջ 116 700 մարդ: Հուլիսի վերջից տարհանվել է շուրջ 122300 մարդ, այդ թվում՝ շուրջ 5500 ԱՄՆ քաղաքացի եւ նրանց ընտանիքներ անդամները:
 
«Ես այստեղ եմ, որպեսզի հայտարարեմ Աֆղանստանից մեր դուրս գալու ավարտի մասին եւ մեր ռազմական առաքելության ավարտի մասին ամերիկյան քաղաքացիներին, երրորդ երկրների քաղաքացիներին եւ խոցելի աֆղաններին տարհանելու ուղղությամբ»,-հաստատել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մակքենզին: «Ս-17 վերջին չվերթը մեկնարկել է Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանից օգոստոսի 30-ին»:
 
Հաղորդվում է, որ թալիբները նշել են այդ իրադարձությունը տոնական հրաձգությամբ:

  • Կիսվել: