երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնել են ռազմաան գերատեսչությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նա որոշ ժամանակ կշարունակի աշխատել տնից՝ վիրահատությունից և հետվիրահատական բարդություններից հետո ապաքինվելու նպատակով:

՛՛Նա դուրս է գրվել տուն՝ սովորական ֆիզիոթերապևտիկ թերապիայի և կանոնավոր հետազոտությունների համար։ Ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի՛՛,-նշված է Պենտագոնի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը հիվանդանոցում է հայտնվել հունվարի 1-ին սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։

  • Կիսվել: