շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաեւ Ալիեւի հետ

Փաշինյանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաեւ Ալիեւի հետ

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հանդիպման մեկնարկին ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է հայտնել «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը աշխատանք է տանում այդ ուղղությամբ և անհրաժեշտության դեպքում կշարունակի աշխատել: 
 
Բլինքենը նաև աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի անցկացմանը Ադրբեջանում:
 
Ալիևն էլ նշել է, որ օրակարգում է նաև իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հեռանկարները:
 
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղությանը, և խաղաղ համաձայնագրի շուտափույթ ձեռքբերումը բխում է մեր ազգային շահերից: Ես շատ շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին և անձամբ պետքարտուղարին այդ ուղղությամբ նրա ջանքերի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: