Փարիզում սանիտարական անցաթղթերի կիրառման դեմ բողոքի ակցիա է իրականացվում
Փարիզում մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ սանիտարական անցաթղթերի կիրառման: Այս մասին իրադարձությունների վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Երթի մասնակիցները վանկարկում են «Ազատություն», «Մակրոն, մենք չենք ուզում ձեր սանիտարական անցաթղթերը»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հայտարարել է COVID-19-ով հիվանդացության տարածումը զսպելու համար մի շարք նոր սահմանափակող միջոցների մասին: Մասնավորապես, նա հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստումների կամ բացասական թեստի արդյունքների մասին վկայող սանիտարական անցաթղթերի օգտագործման պրակտիկայի ընդլայնման մասին: Նախատեսվում է դրանք կիրառել բարերում, ռեստորաններում, հեռավոր չվերթների գնացքներում եւ ինքնաթիռներում: Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարը նաեւ հայտնել է Ֆրանսիայում բժիշկների եւ հիվանդանոցների եւ ծերանոցների բոլոր աշխատողների համար պարտադիր պատվաստումների ներդրման մասին:
Հուլիսի 21-ից սանիտարական անցաթղթերը, որոնք վկայում են կամ պատվաստում անցնելու կամ COVID-19-ի թեստի բացասական արդյունքի կամ հիվանդությունից հետո առողջանալու մասին, արդեն գործում են թանգարաններում, թատրոններում, կինոթատրոններում, փառատոններում, զբոսայգիներում, ինչպես նաեւ 50-ից ավելի մասնակիցներով մշակութային բոլոր միջոցառումներին:


