հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների խստացմանը

Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների խստացմանը

Սանիտարական անցաթղթի մասին որոշման դեմ Փարիզում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունաքաբեր գազ: 

Փարիզի տարբեր հատվածներում քաղաքացիները դուրս են եկել բողոքի ակցիայի: Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ կիրառելու առանչությամբ: «Ազատություն», «Բռնապետին՝ բանտ». այս և այլ կարգախոսներով քաղաքացիներն ակցիա են անցկացնում՝ որոշ տեղերում շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հանդես էր եկել հեռուստաուղերձով և հայտարարել հակահամաճարակային կանոնների խստացման մասին: Համաձայն նոր որոշումների՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կետերում, ինքնաթիռներում և գնացքներում կպահանջվի սանիտարական անցաթուղթ, որը կվկայի պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին: 

  • Կիսվել: