երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Պանաման դադարեցնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Վենեսուելայի հետ

Պանաման դադարեցնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Վենեսուելայի հետ

Պանաման դադարեցնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Վենեսուելայի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն, փոխանցում է La Prensa-ն։

«Պանամայի կառավարությունը հայտարարում է Վենեսուելայից դիվանագիտական ​​անձնակազմին հետ կանչելու և Վենեսուելայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների դադարեցման մասին, քանի դեռ չի կատարվել արձանագրությունների և էլեկտրոնային քվեարկության համակարգի ամբողջական աուդիտ՝ պարզելու ժողովրդի իրական կամքը», - ասել է Պանամայի ղեկավարը:

Նա հավելել է, որ Պանաման կպահանջի Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) մշտական ​​խորհրդի նիստ՝ Վենեսուելայում տիրող իրավիճակը քննարկելու համար արտաքին գործերի նախարարների հետ խորհրդակցելու համար։ Հիշեցնենք, որ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդն արդեն ընտրված նախագահ է հռչակել Նիկոլաս Մադուրոյին։

  • Կիսվել: