ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պակիստանում սգո օր է հայտարարվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան կապակցությամբ

Պակիստանում սգո օր է հայտարարվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան կապակցությամբ

Պակիստանում ուրբաթ օրը մեկօրյա սուգ է հայտարարվել Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։

Ըստ Daily Pakistan թերթի, Իսլամական Հանրապետության բոլոր մզկիթներում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն, մահմեդական ծեսերի համաձայն տեղի է ունենալու Հանիեի  թաղման խորհրդանշական արարողություն:

Համազգային սգո օր անցկացնելու մասին որոշումն ընդունվել է նախօրեին՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և իշխող կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Պակիստանը դատապարտում է Հանիեի սպանությունը։ Միջազգային հանրության լռությունը Պաղեստինում շարունակվող իսրայելական բարբարոսության վերաբերյալ խիստ մտահոգիչ է», – հանդիպման ժամանակ ասել է նախարարների կաբինետի ղեկավարը:

  • Կիսվել: