ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Պակիստանում մարդատար ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 20-ը` վիրավորվել, հայտնում է Geo TV-ն։

Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը Ռավալպինդից Գիլգիթ էր շարժվում, և վթարը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ վթարը տեղի է ունեցել Չիլաս քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա, ավտոբուսն ընկել է ձորը չափից ավելի արագության պատճառով։

Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է։

«Վթարի վայրում ավարտվել է փրկարարական գործողությունը, որում ներգրավվել են նաև բանակային ուղղաթիռներ»,- ասել է նա։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Վարչապետը նաև հանձնարարել է պատկան մարմիններին՝ տուժածներին ցուցաբերել հնարավոր բոլոր բժշկական օգնությունը։

  • Կիսվել: