ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից. բողոքի ցույց՝ Բաքվում ՌԴ-ի դեսպանատան առաջ

Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից. բողոքի ցույց՝ Բաքվում ՌԴ-ի դեսպանատան առաջ

Ադրբեջանական ՛՛Ժողովրդական շարժում՛՛ հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, տեղեկացնում է turan.az-ը:

Նշվում է, որ նրանք պաստառներ են պարզել՝ ՛՛Մենք պահանջում ենք դուրս բերել ռուսական զորքերը Ադրբեջանից՛՛ գրությամբ: Ոստիկանությունը մասնակիցների ձեռքից վերցրել է պաստառները և նրանց հետ է տարել շենքից:

Ցուցարարները նշել են. ՛՛Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերում Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները՛՛:

Նրանք նաև հավելել են. ՛՛Եթե ռուս զինվորականները «Իսկանդեր» հրթիռներ են արձակել Շուշիի ուղղությամբ, ապա ինչպե՞ս կարող են այդ զինվորականները համարվել խաղաղապահներ: Թող հեռանան՛՛:

Ինչպես հաղորդվում է՝ ցույցի կազմակերպիչները ռուս զինվորականների ժամանումը համարում են ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության դեմ:

 

  • Կիսվել: