կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Պաղեստինի վարչապետը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել վայր դնել զենքը

Պաղեստինի վարչապետը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել վայր դնել զենքը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է դադարեցնի Գազայի հատվածի կառավարումը: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Պաղեստինին նվիրված համաժողովի ժամանակ  հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի Գազայի կառավարումը և զենքը հանձնի Պաղեստինյան ինքնավարությանը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ 2007 թվականից Գազայի հատվածը ՀԱՄԱՍ-ի փաստացի վերահսկողության տակ է, մինչդեռ Պաղեստինյան Ինքնավարությունը սահմանափակ կերպով կառավարում է Արևմտյան ափի տարածքները: 2006-ի ընտրություններից հետո իշխանությունների միավորման փորձերը հաջողությամբ չեն պսակվել։

2024 թվականի մարտին նախագահ Մահմուդ Աբբասը Մոհամմադ Մուստաֆային նշանակել է Պաղեստինի վարչապետ՝ տեխնոկրատական կառավարությունը գլխավորելու։

  • Կիսվել: