հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Օտարերկրացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Մոսկվայում

Օտարերկրացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Մոսկվայում

Ոստիկանությունը քրեական գործ Է հարուցել խուլիգանություն հոդվածով մարտի 22-ին Նոր Մոսկվայում օտարերկրացիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառով, որն ավարտվել Է մեկ մարդու դանակահարությամբ: Այդ մասին հաղորդել են ՆԳ նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

Նրա տվյալներով՝ ոստիկանությունում հաղորդագրություն Է ստացվել Սկանդինավյան ծառուղում տեղի ունեցած բախմանն մասին: Ժամանած ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են մի տղամարդու, որը, ենթադրաբար, դանակահարվել Է. նրան տեղափոխել են հիվանդանոց: Հակամարտության մասնակիցներին տարել են ոստիկանության բաժանմունք:

Հարուցվել Է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 213 հոդվածով (խուլիգանություն): Ոստիկանությունը պարզում Է, թե հատկապես ով Է վիրավորել տղամարդուն: Ոստիկանություն տեղափոխած անձանց նկատմամբ արձանագրություններ են կազմել մանր խուլիգանության մասին (ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.1 հոդված):

Նրանցից ոմանց նկատմամբ արձանագրություններ են ձեւակերպվել օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՌԴ մուտքի կանոնները կամ այնտեղ գտնվելու ռեժիմը խախտելու վերաբերյալ (ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 18.8 հոդված), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: