ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Որպեսզի «Օրեշնիկ» հրթիռը չհարվածի, մի՛ միջամտեք. Լուկաշենկոյի կոչը՝ Ուկրաինային և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին

Որպեսզի «Օրեշնիկ» հրթիռը չհարվածի, մի՛ միջամտեք. Լուկաշենկոյի կոչը՝ Ուկրաինային և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ուկրաինային և ՆԱՏՕ-ին չմիջամտել Բելառուսի գործերին, որպեսզի Բելառուսը «Օրեշնիկ» հրթիռով չհարվածի, տեղեկացնում է ԲելՏԱ-ն: 

Նա, մասնավորապես, ասել է. «Ես չեմ ասում, որ վաղը «Օրեշնիկ» հրթիռ կարձակենք Վիլնյուսի, Վարշավայի կամ Կիևի վրա։ Աստված մի արասցե։ Դա մեր գործը չէ։ Մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը։ Եվ որպեսզի «Օրեշնիկ» հրթիռը չհարվածի, մի՛ միջամտեք. ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Լեհաստանից, ո՛չ Լիտվայից, ո՛չ Լատվիայից։ Եկեք այս հարցերը լուծենք մարդկայնորեն։

Ես չեմ սպառնում։ Ես փորձում եմ կանխել։ Կարծում եք՝ ես պարզապես կնստեմ ու կդիտեմ, եթե նրանք Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտները համարեն օրինական թիրա՞խ։ Ես կարող եմ հասնել 70 կիլոմետր, 200 կիլոմետր։ Մենք ունենք այն, ինչ անհրաժեշտ է։ Այնպես որ, ես խորհուրդ կտայի նրանց լռել։ Եթե նրանք «Օրեշնիկ»-ը համարում են օրինական թիրախ, շարունակեք»:

  • Կիսվել: