չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Օրբանը ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել ԵՄ երկրների ղեկավարներին

Օրբանը ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել ԵՄ երկրների ղեկավարներին

Հուլիսի 2-11-ը Ուկրաինա, Ռուսաստան և ԱՄՆ կատարած այցերից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջարկներ է ուղարկել Եվրամիության երկրների ղեկավարներին՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ղեկավարի օգնական Բալաժ Օրբանը։

«Օրբանի ծրագիրն այժմ դրված է ԵՄ բոլոր ղեկավարների սեղանին, վարչապետը Եվրոպական խորհրդի ղեկավարներին ևս գրավոր տեղեկացրել է բանակցությունների առաջին փուլի արդյունքների, Հունգարիայի առաջարկների մասին: Բուդապեշտն ակնկալում է ԵՄ քաղաքական կուրսի փոփոխություն»,- նշել է կառավարության ղեկավարի խորհրդականը:

  • Կիսվել: