կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՕՊԵԿ-ը ցանկացել է տհաճություն պատճառել Բայդենին․ Նիկի Հեյլի

ՕՊԵԿ-ը ցանկացել է տհաճություն պատճառել Բայդենին․ Նիկի Հեյլի

Նախագահ Ջո Բայդենը չպետք է զարմանար, որ ՕՊԵԿ+-ը որոշել է կրճատել նավթի արդյունահանումը, իրականում նա ակնարկել է, որ դա կարող էր արվել պարզապես իրեն զայրացնելու համար: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։

Բայդենն այդ քայլն անվանել է «հիասթափություն», որը «խոսում է Էր Ռիադի հետ Վաշինգտոնի հարաբերություններում առկա խնդիրների մասին»:

«Ես չգիտեմ, թե ինչու է նա զայրանում՝ հաշվի առնելով Սաուդյան Արաբիան միջազգային մերժված դարձնելու, Իրանի հետ գործարքը վերականգնելու աշխարհին ուղղված կոչերը, ինչը վրդովեցնում է բոլոր արաբական երկրներին»,- ասել է Հեյլին։

«Մի զարմացեք, երբ ՕՊԵԿ-ն այլեւս ձեր բարեկամը չէ եւ հրաժարվում է ավելացնել արդյունահանումը: Նկատի ունեմ, որ նրանք դա արել են Բայդենին տհաճություն պատճառելու համար»:

Հեյլին քննադատել է Սպիտակ տունը Վենեսուելան որպես այլընտրանք դիտարկելու ենթադրյալ ծրագրերի համար՝ մեղադրելով երկրին «մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեջ»։ «Մենք կարող ենք պաշտպանել ամերիկացիներին։ Մենք պետք է այնքան արտահանենք հեղուկ բնական գազ, որքան կարող ենք։ Մենք որեւէ մեկի վրա հույս դնելու կարիք չունենք այնպիսի հարցերում, ինչպիսիք են էներգիան եւ մեր պաշարների օգտագործումը»,- ասել է նա:

  • Կիսվել: