կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Օմանն իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո կանչել է Իրանի դեսպանին

Օմանն իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո կանչել է Իրանի դեսպանին

Օմանի Արտաքին գործերի նախարարությունը Մասկատում Իրանի դեսպան Մուսա Ֆերեյդունին կանչել է նախարարություն և հանձնել պաշտոնական բողոքի նոտա՝ երկրի տարածքին իրանական ԱԹՍ հարվածների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ խոսքը Մուսանդամ և Ալ-Բատինա նահանգների օբյեկտների վրա հարձակումների մասին է։ Օմանը դժգոհություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և այդ գործողությունները անվանել անպատասխանատու։

Հանդիպման ընթացքում Օմանի ներկայացուցիչներն ընդգծել են պետական ինքնիշխանության, բարիդրացիության և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը։

«Ընդգծվել է պետությունների ինքնիշխանությանը, բարիդրացիությանը, ներքին գործերին չմիջամտելուն վերաբերող դրույթների պահպանման, ինչպես նաև երկու երկրներին և երկու ժողովուրդներին կապող սովորույթների ու բարոյական արժեքների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: