ուրբաթ, սեպտեմբեր 20
20 / 9 / 2024
Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերները բողոք են ներկայացրել. ԶԼՄ

Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերները բողոք են ներկայացրել. ԶԼՄ

Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը կազմակերպած պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը հաշվեհարդարի սպառնալիքների վերաբերյալ բողոք է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է «Le Parisien»-ը։
 
Ընկերությունն օգոստոսի 2-ին վիրավորանքներով և սպառնալիքներով մի քանի նամակ է ստացել արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլիի և ընկերության առանցքային ղեկավարների հասցեին: Նամակներում մասնավորապես ասվել է. «Ալլահի պատիժը վրա կհասնի կազմակերպիչներին»:
 
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Ջոլիի բողոքների կապակցությամբ: Նրա ստացած հաղորդագրություններում մահվան սպառնալիքներ են եղել՝ կապված ծագման և սեռական կողմնորոշման հետ։

  • Կիսվել: