Օդային ճանապարհով Ռուսաստանի տարածք մուտք գործելու կարգը
Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս ներկայացնելու են «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը` կորոնավիրուսային վարակի նկատմամբ իրենց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով, որը կատարվել է ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Այս կարգը չի տարածվում այն ուղևորների վրա, ովքեր երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) Ռուսաստան են մուտք գործում տարանցիկ կամ կարճաժամկետ կանգառով: Վերջիններս պետք է ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ տրամադրված ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 25-ից:
Ստորև ներկայացնում ենք վճարովի ծառայություն մատուցող այն լաբորատորիաների ցանկը, որոնք ընդգրկված են «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրում
- «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն)
- «Պրոմ-Տեստ» ՍՊԸ
- «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)
- «Էկոսենս» ՍՊԸ
- «Նորմեդ» բժշկական կենտրոն ՍՊԸ
- «Սիրմեդ» ՍՊԸ
- «Ա.Բ. Մեդ» ՍՊԸ
- «Դիագեն Պլյուս Վիրուսաբանություն» ՍՊԸ
- «Ցիտոլաբ» ՍՊԸ
- «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության կենտրոն
- «Բիոմեդ» ՍՊԸ
- «Արինտերլև» ՍՊԸ
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`
✔️Android
✔️IOS