Ոչնչացվել են ուկրաինական երեք կիսաբեռնատար մոտորանավակներ, որոնք փորձել են գրոհել Ղրիմի կամուրջը. ՌԴ ՊՆ
Կերչի նեղուցի հարավային մասում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերը ոչնչացրել են առանց անձնակազմի ուկրաինական երեք կիսաբեռնատար մոտորանավակներ, որոնք փորձել են գրոհել Ղրիմի կամուրջը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Ղրիմից արևմուտք գտնվող Սև ծովի ջրային տարածքում ծովային ավիացիայի ինքնաթիռները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի դեսանտային խմբերով 4 արագընթաց մոտորանավակ:
Ըստ ուկրաինական կողմի տվյաների՝ Ռուսաստանը հերթական հարվածն է հասցրել Կրիվոյ Ռոգին: Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը տեղեկացրել է, որ հրթիռակոծության հետևանքով տուժածների թիվը հասել է 74-ի, քաղաքի հիվանդանոցներում 34 մարդ կա, նրանցից 3-ի վիճակը ծանր է: