ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ո՞վ է նոր Հռոմի պապը

Ո՞վ է նոր Հռոմի պապը

Հռոմի նոր պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։ Նա վերցրել է Լեո XIV անունը, իսկ իսկական անունն է Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ, նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում։

Նոր Հռոմի պապն ո6ւնի մաթեմատիկական կրթություն և ավարտել է Սուրբ Օգոստինոս օրդենի սեմինարիան։

Հայտնի է, որ Լեո XIV-ը ձեռնադրվել է քահանա 1982 թվականին՝ Պերուում Օգոստինյան առաքելությանը միանալուց անմիջապես հետո։ Նա վերադարձավ նահանգներ 90-ականների վերջերին և շուտով դարձավ Ավգուստինյան օրդենի պրիոր գեներալը: Եպիսկոպոս է ձեռնադրվել 2014 թվականին Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ 2020 թվականին նշանակվել առաքելական կառավարիչ Պերուում։

2025 թվականի փետրվարին Ֆրանցիսկոսը նրան բարձրացրել է կարդինալ եպիսկոպոսի (այսինքն՝ ավագ կարդինալի) աստիճանի։

Հավելենք, որ պատմության մեջ առաջին Պապը ԱՄՆ-ից:

 

  • Կիսվել: