երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվող բնակիչները կստանան 100 դոլար

Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվող բնակիչները կստանան 100 դոլար

Նյու Յորքի բնակիչները, որոնք հուլիսի 30-ից կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, կստանան 100 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում:

Այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Նյու Յորքի քաղաքապետարանը:

Գումարը ստանալու նպատակով անհրաժեշտ է պատվաստման օրը գրանցվել հատուկ մասնագիտացված կայքում:

Տեղի իշխանությունները կարծում են, որ նման քայլը քաղաքի բնակիչների համար կորոնավիրուսի դեմ պատվաստվելու խթան կհանդիսանա:

  • Կիսվել: