ուրբաթ, սեպտեմբեր 20
20 / 9 / 2024
Նոր փուլ մեկնարկելու և երկկողմ համագործակցության դրսևորում. Իտալիայի վարչապետը՝ Չինաստան իր այցի մասին

Նոր փուլ մեկնարկելու և երկկողմ համագործակցության դրսևորում. Իտալիայի վարչապետը՝ Չինաստան իր այցի մասին

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Պեկինում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ:   

Նա իր այցը նկարագրել է այցը ինչպես «նոր փուլ մեկնարկելու և երկկողմ համագործակցության դրսևորում»: Մելոնին նաև տեղեկացրել է, որ երկրները համաձայնագրեր են կնքել, ըստ որոնց` կամրապնդվի գործակցությունը էլեկտրական մեքենաների արտադրության և վերականգնվող էներգիայի ոլորտներում:    

Իր հերթին Լի Ցյանը նշել է. «Մենք ցանկություն ունենք խոշորացնել փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը նավաշինության, օդատիեզերական, նոր էներգիայի, արհեստական բանականության ոլորտներում»

Նշենք, որ Չինաստանը համարվում է Իտալիայի խոշոր առևտրային գործընկերներից մեկը:

  • Կիսվել: