Նոր Հռոմի պապ է ընտրվել
Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս եկել, իսկ դա նշանակում է, որ Վատիկանում Կոնկլավը Հռոմի նոր պապ է ընտրել:
Նշենք, որ կոնկլավին մասնակցում է 133 կարդինալ:
Առաջին քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան՝ Կոնկլավի առաջին օրը։ Երկրորդը տեղի է ունեցել մայիսի 8-ի առավոտյան: