կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նիգերիայում վառելիքի ցիստեռնի պայթյունն առնվազն 48 մարդու կյանք է խլել

Նիգերիայում վառելիքի ցիստեռնի պայթյունն առնվազն 48 մարդու կյանք է խլել

Նիգերիայի կենտրոնական հատվածում սեպտեմբերի 8-ին վառելիքի ցիստեռնը բախվել է ուղևորներ և խոշոր եղջերավոր անասուններ տեղափոխող մեկ այլ բեռնատարի։ Բախումից առաջացած պայթյունից առնվազն 48 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Կրակը տարածվել է նաև մի քանի այլ մեքենաների վրա։ 

Նիգերիայի պետական նավթային ընկերությունն անցյալ շաբաթ բենզինի գինը բարձրացրել էր առնվազն 39 %-ով։ Վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է գնի նման մեծ բարձրացում տեղի ունենում։ Վառելիքի պակասի պատճառով վարորդները ստիպված են ժամերով հերթ կանգնել Նիգերիայի խոշոր քաղաքներում։ 

Իր հերթին CNN-ը հաղորդում է, որ բեռնափոխադրումների համար արդյունավետ երկաթուղային համակարգի բացակայության պայմաններում բեռնատարների ողբերգական վթարներ բավական հաճախակի են տեղի ունենում Նիգերիայի խոշոր մայրուղիների վրա։ Ըստ վիճակագրության՝ միայն 2020 թվականին բենզատար ցիստեռնների 1531 վթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 535 մարդ զոհվել է, 1142 մարդ՝ վիրավորվել։

 

  • Կիսվել: