չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Նեթանյահուն կրճատել է Իրանի դեմ հարձակումները Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո․ Axios

Նեթանյահուն կրճատել է Իրանի դեմ հարձակումները Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և խնդրել նրան չհարձակվել Իրանի վրա, որոշվել է կրճատել նախատեսված հարձակման մասշտաբը՝ ի պատասխան հրադադարի ենթադրյալ խախտման՝ մինչև մեկ թիրախ, հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։

«Նեթանյահուն Թրամփին ասել է, որ չի կարող չեղարկել հարվածը, և որ անհրաժեշտ է պատասխան տալ Իրանի կողմից հրադադարի խախտմանը։ Վերջնական արդյունքում որոշվել է զգալիորեն կրճատել հարվածի մասշտաբը, չեղարկել հարձակումը մեծ թվով թիրախների վրա և հարվածել միայն մեկ թիրախի», – գրել է լրագրող Բարաք Ռավիդը սոցիալական ցանցի իր էջում։

  • Կիսվել: