Նեթանյահուն և Թրամփը համաձայնել են «շուտով» հանդիպել ԱՄՆ-ում. Իսրայելի վարչապետի գրասենյակ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել և համաձայնել են «շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում», հայտնում է Նեթանյահուի գրասենյակը։
Հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե երբ է տեղի ունենալու հանդիպումը։
Զրույցի ընթացքում Նեթանյահուն նաև շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ, ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցը տեղի է ունենում Իրանում պատերազմի ավարտին ուղղված ջանքերի շուրջ երկու առաջնորդների միջև առաջացած լարվածության ֆոնին: Վաշինգտոնը Իսրայելի ամենամոտ դաշնակիցն է, սակայն Թրամփը վերջին շաբաթներին հրապարակավ քննադատել է Նեթանյահուին, այն բանից հետո, երբ Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլաի» միջև պատերազմը սպառնում էր վտանգել Իրանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները։
Ավելի վաղ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել էին հրադադարի և խաղաղության ուղու վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: Ըստ The Times if Israel-ի, ստորագրվել է փաստաթուղթ՝ իսրայելական զորքերի հարավային Լիբանանից մասնակի դուրսբերման մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ստորագրված համաձայնագիրը թույլ կտա իսրայելցի զինվորներին մնալ բուֆերային գոտում:



