չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Նեթանյահուն այլևս այն մարդը չէ, որին կարելի է ընկալել որպես զրուցակից. Էրդողան

Նեթանյահուն այլևս այն մարդը չէ, որին կարելի է ընկալել որպես զրուցակից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններից հետո այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չի ընկալում որպես իր զրուցակից, տեղեկացնում է Hürriyet-ը:

Ղազախստանից վերադառնալիս՝ ինքնաթիռում, թուրք լրագրողների հետ զրույցում Էրդողանը, մասնավորապես, ասել է. ՛՛Ներկայումս ոչ մի շփում չունեմ։ Մեր Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը կապ պահպանում է իսրայելական կողմի հետ։ Իհարկե, նա նաեւ շփվում է Պաղեստինի եւ ՀԱՄԱՍ-ի հետ։ Այսպես ասեմ՝ Նեթանյահուն այլեւս այն մարդը չէ, որին կարելի է ընկալել որպես զրուցակից մեզ համար՝ ցանկացած դեպքում։ Մենք նրան ջնջել ենք՛՛:

 

 

  • Կիսվել: