Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման
Մոսկվայի քաղաքային դատարանը ծայրահեղականության մեղադրանքով Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման, գրում է РИА Новости-ն։
Նավալնին մեղավոր է ճանաչվել ծայրահեղական համայնք ստեղծելու, ծայրահեղական գործունեության ֆինանսավորման և այլ հանցագործությունների մեջ։ Դատախազը պահանջել է նրան 20 տարվա ազատազրկման դատապարտել հատուկ ռեժիմի գաղութում։
Գործով մեկ այլ անձ է Դանիել Խոլոդնին՝ Նավալնիի YouTube-ի ալիքներից մեկի նախկին տեխնիկական տնօրենը։ Նա մեղադրվում է ծայրահեղական գործունեության ֆինանսավորման և ծայրահեղական համայնքին մասնակցելու մեջ։ Նրա համար դատախազը տասը տարի է խնդրել ընդհանուր ռեժիմի գաղութում։
Նավալնին հայտնվեց կալանքի տակ այն բանից հետո, երբ 2021 թվականի փետրվարին Իվ Ռոշերից դրամական միջոցների յուրացման գործով պայմանական պատիժը փոխարինվեց իրական ազատազրկմամբ՝ պրոբացիոն ռեժիմի խախտման պատճառով։