ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նավալնին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Նավալնին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Լեֆորտովոյի դատարանը Վլադիմիրի մարզում տեղի ունեցած արտագնա հանդիպման ժամանակ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ 1,2 մլն ռուբլի տուգանքով: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանն ընդդիմադիր գործչին մեղավոր է ճանաչել «առանձնապես խոշոր չափերի խարդախության համար»։

Անցյալ շաբաթ դատախազը պահանջել էր Ալեքսեյ Նավալնիին մեղավոր ճանաչել «խարդախության և դատարանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մեջ» ու դատապարտել 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Մեղադրող կողմը նաև խնդրել է քաղաքական գործչից բռնագանձել 1,2 միլիոն ռուբլի տուգանք։

«Ինձ չի հետաքրքրում, եթե նույնիսկ դուք պահանջեք 113 տարի, չեք վախեցնի ինձ կամ ինձ նման մարդկանց»,- մարտի 15-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ հնչեցրած իր վերջին խոսքում հայտարարել է Նավալնին։


  • Կիսվել: