Զախարովան հերքել է Նավալնիի՝ գորտի թույնով թունավորվելու մասին պնդումները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է պնդումները, թե ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է գորտի թույնով:
Զախարովան, մասնավորապես, ասել է. «Երբ թեստերի արդյունքները հասանելի լինեն և նյութերի բանաձևերը բացահայտվեն, մենք համապատասխան մեկնաբանություններ կանենք: Մինչ այդ բոլոր նման պնդումները զուտ քարոզչություն են, որոնք ուղղված են Արևմուտքի հրատապ խնդիրներից ուշադրությունը շեղելուն»։
Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Նավալնին 2024 թվականի փետրվարի 16-ին ռուսական բանտում սպանվել է էպիբատիդինից՝ մահացու թույն, որը պատրաստվել է հարավամերիկյան (էկվադորյան) թունավոր գորտի մաշկում պարունակվող թույնից: Հայտարարության մեջ նշվում է, որ նամն եզրահանգման են եկել՝ հիմնվելով Ալեքսեյ Նավալնիի մարմնի կենսանյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա։


